12/04/2017 09:31
Էդուարդ Շարմազանովը, հնարավոր է, ԱԺ նախագահ նշանակվի. «Ժամանակ»
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները: Մինչ օրս ամենահավանական թեկնածուն համարվում էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Նրա նշանակումը գրեթե հաստատել էր ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել էր, որ, հնարավոր է, հենց Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ նախագահ:
Սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավարը կազմը ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում: Ըստ այդմ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ԱԺ նախագահ է նշանակվելու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը նշանակվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար: