12/04/2017 14:51
Կոնվերս Բանկը Առինջ Մոլի տարածքում գործարկել է «Կոտայք» մասնաճյուղը
«Կոտայք» մասնաճյուղի գործարկումը բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման և արդիականացման ծրագրի հերթական քայլն է: Այս մասնաճյուղի բացմամբ Հայաստանի խոշորագույն մանրամեծածախ առևտրի կենտրոնի՝ Առինջ Մոլի հաճախորդները և հարակից բնակավայրերի բնակիչները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների ողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական և միջազգային փոխանցումներ և այլն:
Տարածքում բանկը ձևավորվի հաճախորդների սպասարկման ենթակառուցվածքներ՝ բանկոմատների և բանկի վճարային տերմինալների ցանց:
Այս տարի նախատեսվում է գործարկել ևս 3 մասնաճյուղ, ինչպես նաև վերանորոգել և արդիականացնել Երևանում ու մարզերում գործող մասնաճյուղերից 6-ը:
«Կոնվերս Բանկում միշտ կարևորել են ծառայությունների հասանելիությունը և սպասարկման որակի և պայմանների բարելավումը: Այդ առումով տարածքների բարեկարգման ու մասնաճյուղերի ցանցի ընդլայնման աշխատանքները լինելու են շարունակական», - նշեցին բանկում:
Ներկայում Երևանում և մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ: