12/04/2017 11:44
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.22 տոկոսով՝ հասնելով 53.52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.30 տոկոսով՝ հասնելով 56.40 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: