13/04/2017 09:50
ՀԱԿ անդամը կարծում է, թե բանակը քվեարկել է «Ելք»-ի օգտին. «Հրապարակ»
Կոնգրես-ՀԺԿ դաշինքից ԱԺ ընտրություններին Լոռու մարզի թիվ 9 ընտրատարածքում առաջադրված Աշոտ Մանուկյանը ստացել է 283 քվե։
ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մանուկյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե ինչու է այդքան քիչ քվե ստացել ընտրողներից։ «Ես չեմ այդ քվեները ստացել, այդքան քվե ժողովուրդը տվել է ճշմարտությանը, խաղաղությանը և հայրենիքի զարգացմանը», - ասել է թերթի զրուցակիցը։
Խոսելով ԱԺ անցած ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի մասին՝ վերջինս հայտարարել է, թե ԵԼՔ-ն իշխանության պրոյեկտն է. «Նույնիսկ կան անուղղակի ապացույցներ, որ բանակն էլ է քվեարկել «Ելք»-ի օգտին։ Իսկ բանակն առանց ուղղորդման, առանց հանձնարարականի չէր քվեարկի «Ելք»-ի համար», - ասել է Մանուկյանը։
Թերթի հարցին՝ կա՞ն կոնկրետ ապացույցներ, ՀԱԿ անդամը պատասխանել է. «Ես ասացի՝ ուղղակի չեն դրանք։ Երբ ինձ կհրավիրեն դատարան, այն ժամանակ կներկայացնեմ ապացույցներ։ Ինձ թվաց, թե ես լրագրողի հետ եմ խոսում, բայց պարզվում է, որ ինձնից ապացույցներ եք պահանջում»:
Մանրամասները՝թերթի այսօրվա համարում: