13/04/2017 12:59
Եթե ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի. Վարդան Արամյան
Ամեն դեպքում, եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ներքին պարտքն ամեն դեպքում աճելու է այն մասով, որ ունենք դեֆիցիտային բյուջե և առաջիկա տարիներում էլ ունենալու ենք դեֆիցիտային բյուջե: Հարցը, թե ներքի՞ն պարտքերն են ավելի լավ, թե՞ արտաքին պարտքը, այլ` հավասար պայմաններում, ներքին պարտքն ավելի լավ է, որովհետև դա քո ռեզիդենտների ձեռքում է կենտրոնացած և մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ ավելի լավ է, որովհետև գումարները քո տնտեսությունից դուրս չեն հոսում, քո ռեզիդենտների մոտ են կուտակցվում: Բայց ամեն դեպքում, եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի», - ասաց Վարդան Արամյանը:
Նրա խոսքով` 2017թ.-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 150 մլրդ է.
«Այն գործողությունները, որ այսօր մենք կատարելու ենք, ներառյալ նաև հարկերի բարձրացման միջոցով կապիտալ ծախսերը կատարելը, դա չի հանգեցնելու մեր դեֆիցիտի բարձրացմանը», - ասաց նախարարը: