13/04/2017 13:11
Հայաստանը կկարողանա ներդրումներ ապահովել. Վարդան Արամյան (Տեսանյութ)
ՀՀ Ֆինանասների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Հայաստանը ներդրումների հետ խնդիրներ չի ունենա` չնայած նրան, որ գլխավոր ներդրողներից, օրինակ, Ռուսաստանը, դեռևս չի հաղթահարել ֆինանսական ճգնաժամը:
«Հայաստանը Ռուսաստանի համար բավականին փոքր տնտեսություն է և այնտեղի գումարներն մեզ համար զգալի նշանակություն ունեն», - ասաց ֆինանսների նախարարը:
Նա ընդգծեց` ներդրողներին հիմնականում երկու կարևորագույն ցուցանիշ է հետաքրքրում` ռիսկերն ու վերադարձելիությունը:
«Բնականաբար, նաև` հեռանկարայնությունը: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որպեսզի կապի ԵԱՏՄ երկրները Հարավային միջանցքի երկրների, արաբական երկրների հետ և, միևնույն ժամանակ, քանի որ մենք ունենք «GSP+» համակարգ Եվրամիության հետ, դա արդեն գայթակղիչ է» ,- ասաց ֆինանսների նախարարը:
Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի նաև նախաձեռնություններ, որոնք ևս խողովակ կլինեն ներդրումների ապահովման համար: