13/04/2017 14:36
ԱՄՀ-ն Վրաստանին 285,3 մլն դոլար է տրամադրել տնտեսական բարեփոխումների համար
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն է տվել Վրաստանին 285,3 մլն դոլար հատկացնելուն, հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ինչպես նշվում է, այդ ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար և միտված է «իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելուն»:
«Այդ ծրագիրը կօգնի Վրաստանին նվազեցնել խոցելիությունը և իրականացնել համակարգված տնտեսական միջոցառումներ, նաև հասնել տնտեսական աճի», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ խոսքը վերաբերում է «հավակնոտ կառուցավածքային բարեփոխումներին, որոնք նպատակամղված են կրթության բարելավմանը, ավելի արդյունավետ պետական կառավարման ապահովմանը, ենթակառուցվածքում ներդրումների ներգրավմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը»: