13/04/2017 11:31
Գյուղոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով. Հանձնարարական վարչապետից
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով։
«Դրա համար պետք է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը, ինչպես նաև սերմնաբուծությունը», - նշեց նա։
Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առկա սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց ըստ անհրաժեշտության աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետներին:
Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին էլ հանձնարարեց ներդրումային ծրագիր ներկայացնել հանքային ու կենսաբանական պարարտանյութերի արտադրության վերաբերյալ։
«Այդ ոլորտը շատ շահութաբեր ու հասկանալի բիզնես է, ընթացքում խոսեք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի», - ասաց վարչապետը: