13/04/2017 13:50
Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով 100 գոլ է խփել եվրագավաթներում
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով 100 գոլ է խփել եվրագավաթներում: Այս մասին հաղորդվում է իսպանական թիմի կայքում, փոխանցում է Lenta.ru-ն:
Նա դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ առաջին խաղում (2:1):
32-ամյա ֆուտբոլիստից նման արդեյունքի հասնելու համար պահանջվել է 143 հանդիպում:
Այս ցուցանիշով երկրորդ լավագույն արդյունքը գրանցել է «Բարսելոնի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, որի ակտիվում 97 գոլ կա: