13/04/2017 17:30
Տուխել. ՈւԵՖԱ-ն «Բորուսիայի» հետ այնպես վարվեց, կարծես՝ ավտոբուսի վրա գարեջրի շիշ էին նետել
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մոնակոյից» կրած տնային պարտությունից հետո (2:3) մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի՝ խաղը հաջորդ օրը տեղափոխելու որոշումը, փոխանցում է Championat.com-ը:
Հանդիպումը պետք է կայանար ապրիլի 11-ին, բայց «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյուններից հետո որոշվել էր խաղը մեկ օրով հետաձգել.
«Խաղը տեղափոխելու մասին մեզ ոչ ոք նույնիսկ չհարցրեց: Պարզապես տեքստային հաղորդագրության միջոցով մեզ տեղեկացրին, որ ՈւԵՖԱ-ն նման որոշում է կայացրել Շվեյցարիայում: Մեզ սարսափելի էինք զգում: Հարձակումից ընդամենը րոպեներ անց նրանց մտահոգում էր միայն այն հարցը՝ արդյոք պե՞տք է խաղն անցկացնել, թե՞ ոչ:
Մեզ հետ այնպես վարվեցին, կարծես՝ ավտոբուսի վրա պարզապես գարեջրի շիշ էր նետվել: Նման բանից հետո քեզ անզոր ես զգում: Այնպիսի տպավորություն է, թե մենք պարզապես պետք է աշխատենք, իսկ մնացած ամեն ինչը նշանակություն չունի: Մենք դուրս եկանք ավտոբուսից, Բարտրային շտապ-օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, և հենց այդ պահին մեզ տեղյակ պահեցին որոշման մասին: Ոչ մի լավ բան մենք այդ պահին չզգացինք», - Տուխելի խոսքերը մեջբերում է ESPN FC-ն: