13/04/2017 11:44
Գյուղնախարարությունը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել. Վարչապետի հորդորը՝ «դուխով գնացեք առաջ»
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած որոշման նախագծով մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարվեցին։
Վարչապետը հավանություն տվեց գյուղնախարարի ներկայացրած որոշման նախագծին։
«Խոսքը գնում է հետևյալի մասին, մենք ունենք մի համակարգ, որը պետք է կրթի մեր գյուղատնտեսին, համակարգը համարում ենք ոչ էֆեկտիվ, համակարգը վերացնում ենք», - ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նշեց՝ այդ համակարգի փոխարեն պետք է ստեղծել «սպեցնազ»։
««Սպեցնազ» ենք ստեղծում, հաշվետվություն ենք ներկայացնում, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել են փայլել», - ասաց Կ. Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ գյուղնախարարությունը շատ համարձակ բարեփոխումներ է սկել։
«Մենք իրենց ամեն ինչով աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ», - հավելեց վարչապետը։