13/04/2017 10:38
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.04 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.09 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.02 տոկոսով և հասել 55.87 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: