14/04/2017 19:22
Իրանը և ԵՏՄ-ն չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել ազատ առևտրի գոտու հարցով
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը չի ստորագրվել, Եվրասիական տնտեսական միության երկրներին չի բավարարել Իրանի պատասխանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո, որը կայացել է Բիշքեկում, փոխանցում է РИА Новости-ն:
«Ոչ, չի ստորագրվել: Բայց պետք է աշխատել, քանի որ երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանով»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԵՏՄ-ի երկրները և Իրանը ստորագրել են ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: