14/04/2017 17:00
«Կոնվերս Բանկը» վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները. այսուհետ այն կտրամադրվի անվճար
«Կոնվերս Բանկը» վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները: Այսուհետ Բանկի գործող և նոր հաճախորդներին այն կտրամադրվի անվճար:
«Անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրումը «Կոնվերս Բանկի»՝ թվային ծառայությունների զարգացման և արդիականացման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակը՝ բանկային գործարքներն իրականացնելով տնից կամ հարմար ցանկացած այլ վայրից : Ծառայությունը հասանելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին՝ ցանկացած ժամի»,-ասացին Բանկում՝ նշելով, հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների, ինչպես նաև օն լայն հարթակներում բանկային գործարքների անվտանգության ապահովումը Կոնվերս Բանկի առաջնահերթություններից է:
««Կոնվերս Բանկը» հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից՝ երաշխավորելով բանկային գործարքների բարձր մակարդակի պաշտպանվածություն: Համակարգում տվյալները գաղտնագրվում են ներկայիս ամենաապահով 128-բիթ Secure Socket Layer(SSL) տեխնոլոգիայի միջոցով, իսկ համակարգ մուտք գործելն ու բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանվում են անվտանգության սարքի օգտագործմամբ: Համակարգում կիրառվում են օն լայն համակարգերի համար նույնականացնող սարքերի արտադրության ոլորտի առաջատար VASCO Data Security ընկերության Digipass ընտանիքի սարքերը»,- եզրափակեցին Բանկում:
Նշենք, որ Converse Bank Ինտերնետ Բանկ համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել ֆինանսները՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից, և ապահովում է բանկային ծառայությունների լայն շրջանակ: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել միջազգային և տեղական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում, վարկի մարում, ավանդի բացում, համալրում, կոմունալ վճարումներ և այն: