14/04/2017 17:45
Պուտին. ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջող ընթացք ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հաջող է գնահատել, փոխանցում է ТАСС-ը:
«Նշեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը հաջող ընթացք ունի, միասին մենք ունեցանք արդյունքներ տնտեսական օպերատորների համար ունիվերսալ կանոններով օժտված ծավալուն միասնական շուկայի ձևավորման և ամրապնդման գործում», - ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ ԵԱՏՄ միասնական շուկան կատարել է անվտանգության բարձիկի դեր:
Պուտինի խոսքով՝ շուկայի գործառնության շնորհիվ Ղազախստանում զարգանում է մեքենաշինության ոլորտը, Ղրղզստանում պայմանններ ես ստեղծվում տեքստիլ արդյունաբերության և կարի արտադրության զարգացման համար, իսկ Հայաստանում ավելացել է գյուղմթերքների արտահնումը դեպի ռուսական շուկա: Բելառուսի հետ ակտիվորեն զարգանում է կոոպերացիայի ոլորտը:
«Հրատապ խնդիրներից է ապրանքների, աշխատուժի, ծառայությունների և կապիտալների ազատ տեղաշարժի խոչընդոտների աստիճանաբար վերացումն է», - նշել է Պուտինը և հավելել, որ նմանատիպ խոչընդոտներ, ցավոք, դեռևս գոյություն ունեն, որոնք ըստ ՌԴ առաջնորդի, պետք է վերացվեն մինչև 2025 թվականը: