14/04/2017 13:45
ԵԱՏՄ-ում քննարկվել է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման նախագիծը
Աշխատանքային այցով Բիշկեկում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Անդրադարձ է եղել մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության ու միության անդամ պետությունների, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված՝ մշակման փուլում գտնվող ժամանակավոր համաձայնագրի նախագծին:
Ի թիվս այլ հարցերի, նիստի ընթացքում քննարկվել է Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:
Նախագահները որոշել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստն անցկացնել հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: