14/04/2017 12:46
ՀՀ նախագահ. Անհրաժեշտ է ԵԱՏՄ-ի շրջանակում «սպիտակ գիրք» մշակել
Հայաստանն անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ-ի շրջանակում մշակել «սպիտակ գիրք»՝ միության շուկաներում անդամ երկրների միջև առևտրային և այլ խոչնդոտների վերացման համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, փոխանցում է РИА Новости-ին:
«ԵԱՏՄ-ի արդյունավետությունը կախված է անդամ երկրների միջև համակարգված աշխատանքից, բիզնեցից: Դրա հետ կապված, Եվրասիական տնտեսական հանձնաժողովից իր իրավասության շրջանակում ակնկալում ենք արդի հարցերի լուծման համար առաջարկներ, որոնք այսօր ծառացած են միության առջև: Կարևոր քայլ ենք համարում հանձնաժողովի կողմից պետական մարմինների հետ համատեղ «սպիտակ գրքի» մշակումը և թողարկումը, որում կներառվեն միության շուկայի 60 համաձայնեցված խոչընդոտներ», - ասել է Ս.Սարգսյանը:
«Հուսով ենք, որ մոտ ժամանակներում կհաստատվի նաև «ճանապարհային քարտեզը»՝ դրանց վերացման ժամանակացույցով», - նշել է ՀՀ նախագահը: