14/04/2017 13:11
Գյումրիում այս պահին երաժշտական հրավառություն է
Քաղաքի տարբեր մշակութային հաստատություններում միաժամանակ ընթանում են մի քանի անվանակարգի լսումները: Այս պահին ընթացքի մեջ է դաշնամուրային, փողային, լարային, կամերային անսամբլ և կոնցերտմայստերական վարպետության անվանակարգերի լավագույնների բացահայտման գործընթացը:
Այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ՝ հանրահայտ դաշնակահարներ՝ Միխայիլ Արկադևը/ ՌԴ- ՉԺՀ/, Կորադո Ռուզան/Իտալիա/, Յուրի Մախովիչը / Մոլդովա/, ջութակահարներ՝ Բենջամին Իզմաիլովը /Սլովենիա/,Հայկ Կազազյանը/ ՌԴ/, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը /Հայաստան/, շեփորահար Վլադիմիր Պուշկարիովը /ՌԴ/, սաքսոֆոնահար Օլավի Կասեման /Էստոնիա/, երգիչներ Մանցա Իզմաիլովան /Սլովենիա/, Լյուդմիլա Կոլոսը /Բելոռուս/, դիրիժորներ Կլիֆ Յանգը /ԱՄՆ/, Բորիս Պիրինուն /Ավստրիա/, Ռեադ Կուտ Սին /ԱՄԷ/, ջազմեններ Վալերի Գրախովսկին /ՌԴ/, Ալգիս Կիլիսը /Լիտվիա/, Ֆրանկոսի Կլոսին /Իտալիա/, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը /Հայաստան/, Տունե Կորվիտսը /Էստոնիա/ և այլն:
Մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ելույթ ունենալ այս աշխարհահռչակ երաժիշտների առաջ, այլև վարպետության դասեր են առնում նրանցից:
Երաժշտական հրավառությունը դեռ ընթացքի մեջ կլինի ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, իսկ Գյումրին ու գյումրեցիները տոնական տրամադության մեջ են: