14/04/2017 11:55
Կառավարութան պարտքը 52.3 տոկոս է. սա մտահոգիչ չէ. Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ
Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս. սա, ըստ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի, մտահոգիչ չէ։
«Երբ պարտքը 50 տոկոսից անցնում է, մենք այլևս չենք կարող 3 տոկոսից ավելի դեֆիցիտ ունենալ», - ասաց նախարարության մասնագետը՝ միաժամանակ հավելելով, որ իր համար շատ ավելի մտահոգիչ է փաստը, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է պարտքի սպասարկման տոկոսավճարների տեսակարար կշիռը։
«Եթե երկու-երեք տարի առաջ սպասարկման տոկոսավճարների տեսակարար կշիռը մոտավորապես 1.5-2 տոկոս էր, ապա անցած տարի մենք համարյա 9 տոկոսի հասանք։ Դրա լուծման միակ՝ երկընտրանք չունեցող ճանապարհը տնտեսության աճի տեմպերի ավելացումն է և բարձր ՀՆԱ-ն», - նշեց Արշալույս Մարգարյանը։
Մասնագետի գնահատմամբ՝ Հայաստանը պարտք միշտ վերցրել է հետ նայելով. «Որովհետև մենք այնքան համարձակ չենք, որքան մյուս երկրները, իսկ այդ համարձակությունը լավ տեղ չի տանում»։