14/04/2017 13:59
«Մտքի և գործի առաջնորդը». նոր ֆիլմ՝ նվիրված Կարեն Դեմիրճյանի հոբելյանին
Առաջին ալիքը հեռուստաֆիլմ է նկարահանել՝ նվիրված հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին: «Մտքի և գործի առաջնորդը» խորագրով հեռուստաֆիլմը եթեր կհեռարձակվի ապրիլի 17-ին, ժամը 21:35-ին:
Կենսագրական ֆիլմում Կարեն Դեմիրճյանի ժամանակակիցներն ու գործընկերներն անդրադառնում են նրա անձնային առանձնահատկություններին, պետական գործչի և մշակույթի նվիրյալի յուրահատուկ համադրությանն ու աշխատելաոճի նրբություններին:
Ֆիլմը փորձ է՝ ներկայացնելու նոր հայացք Կարեն Դեմիրճյանի կյանքին ու գործունեությանը:
Հեռուստաֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, սցենարի հեղինակը՝ Սոնա Ալեքսանյանը: