15/04/2017 10:01
Գագիկ Բեգլարյանը տեղափոխվում է Մոսկվա. «Փաստ»
«Փաստ»-ը հիշեցրել է, որ ապրիլի 11-ի համարում տպագրել էր «Խորհրդավոր ընթրիք. «Al Leoni» ռեստորանում հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը» վերնագրով նյութը, որում մասնավորապես ասվում էր, որ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ փորձել է վարչապետին համոզել, որ Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության նոր կազմում։ Ամենայն հավանականությամբ վարչապետը մերժել է։
«Փաստ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը որոշել է հեռանալ Հայաստանից և բնակություն հաստատել Մոսկվայում։
«Նա պատրաստվում է Ռուսաստանի մայրաքաղաքում բացել իր բիզնեսները։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանի իր բիզնեսը Բեգլարյանը կծախի, դժվար է ասել։ Բայց, որ աշխարհից խռոված հեռանում է, գրեթե չենք կասկածում», - հավելել է թերթը։