17/04/2017 11:52
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Իբրահիմովիչին նոր պայմանագիր առաջարկել
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի վգերջնաժամկետը լրանում է այս ամառ, իսկ նոր փաստաթուղթ դեռ չի ստորագրվել:
Իբրահիմովիչին առաջարկվելիք գործարքով խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլինգ. նա այժմ ստանում է տարեկան 12 միլիոն:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 28 հանդիպման մասնակցած և 17 գոլի մասնակցած Զլատան Իբրահիմովիչին կցանկանային ձեռք բերել նաև Չինաստանից և ԱՄՆ-ից: