17/04/2017 16:13
ՈւԵՖԱ-ն նշանակել է «Բարսելոնա»-«Յուվենտուս» և «Մոնակո»-«Բորուսիա Դորտմունդ» խաղերի մրցավարներին
Հայտնի են այն մրցավարները, որոնք կսպասարկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան՝ «Բարսելոնա»-«Յուվենտուս» և «Մոնակո»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումները, որոնք կկայանան ապրիլի 19-ին, փոխանցում է Championat.com-ը:
«Կամպ Նոում» կայանալիք խաղը վստահված է հոլանդական մրցավարական բրիգադին՝ Բյորն Կեյպերսի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Սանդեր վան Ռուկելը, Էրվին Զեյնստրան: Լրացուցիչ օգնականները կլինեն Պոլ վան Բուկելը, Դանի Մակկելին, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Մարիո Դիկսը:
Մոնակոյում կաշխատեն սլովենացի մրցավարները՝ Դամիր Սկոմինայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Յուրա Պրապրոտնիկը, Ռոբերտ Վուկանը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Մատեյ Յուգը, Սլավկո Վինչիչը: Չորրորդ պաշտոնյան կլինի Տոմաժ Կլանչնիկը:
Հիշեցնենք՝ առաջին խաղում «Յուվենտուսը» Թուրինում 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային» , իսկ «Մոնակոն» Դորտմունդում հաղթեց «Բորուսիային» (3:2):