18/04/2017 14:00
«Բարսելոնը» կարող է գլխավորել Վան Բրոնխորստը
Կատալոնական «Բարսելոնի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել այլ մասնագետներով: Կատալոնական ակումբում աշխատանքի կարող է անցնել հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Ջովանի վան Բրոնխորստը վստահեցնում է Tuttomercatoweb-ը, փոխանցում է Championat.com-ը:
Հոլանդացին «կապտանռնագույնների» կազմում է հանդես եկել 2003-ից 2007 թվականներին: Բացի այդ, նա լավ ծանոթ է փիլիսոփայությանը:
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: