18/04/2017 19:13
Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել. վիճակը ծանր է
Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997 թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: