18/04/2017 14:47
Վիալի. Դիբալան կարող է դառնալ նոր Դել Պիերո
Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ջանլուկա Վիալին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կատալոնական «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ հույս է հայտնել, որ «ծեր սինյորայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է դառնալ նոր Ալեսանդրո Դել Պիերո, փոխանցում է Championat.com-ը:
«Ցանկանում եմ, որ Դիբալան մտածի` նա կարող է դառնալ նոր Դել Պիերո: Նա ամեն ինչ ունի դրա համար:
Ցանկանում եմ, որ Պաուլոն ասի` ցանկանում է մնալ «Յուվենտուսում» առաջիկա 10 տարիներին: Նեյմարն այդ մասին խոսում է «Բարսելոնայում», Բեյլը` «Ռեալում»: «Յուվենտուսն» ավելի փոքր ակումբ չէ, քան կատալոնացիները և մադրիդցիները», - Վիալիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: