18/04/2017 18:04
Մեսսիի ընկերուհին Սուարեսի կնոջ հետ համատեղ բիզնես է սկսել
«Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ընկերուհի Անտոնելա Ռոկուցոն բացել է կոշիկի խանութ, իսկ նրա գործընկերն է դարձել կատալոնական ակումբի ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսի կինը՝ Սոֆիա Բելբին, փոխանցում է Championat.com-ը:
Խանութը բացվել է Բարսելոնայում: Կատալոնական մամուլը ենթադրում է, որ Մեսսին որոշել է մնալ «Բարսելոնում» և կկնքի նոր պայմանագիր:
Մեսսին ու Ռոկուցոն հանդիպում են 2008 թվականից և ունեն 2 որդի: Սուարեսն ամուսնացել է 2009 թվականին: Նրանք ևս երկու երեխա ունեն՝ աղջիկ և տղա: