18/04/2017 14:14
28 երկրի ղեկավարներն ու վարչապետները հավաստել են մասնակցությունը Մետաքսի ճանապարհի համաժողովին
28 պետության նախագահներ ու վարչապետներ արդեն հավաստել են մասնակցությունը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարույթան շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովին, որն անցկացվելու է Պեկինում, հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին, փոխանցում
«ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով մենք ստացել ենք երկրների ու կառավարությունների 28 ղեկավարների հաստատումը», - ասել է Վան Ին:
Նրա խոսքով՝ համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Արգենտինայի, ԲԵլառուսի, Չիլիի, Չեխիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Քենիայի, Լաոսի, Ֆիլիպինների, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Վիետնամի նախագահները, Կամբոջայի, Եթովպիայի, Ֆիջիի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Մալայզիայի, Մոնղոլիայի վարչապետները, Մյանմայի պետական քարտուղարը, նաև Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Իսպանիայի, Շրի Լանկայի վարչապետները: