18/04/2017 13:18
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն նվազել են 0.01 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.64 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները աճել են 0.02 տոկոսով և հասել 55.37 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: