18/04/2017 18:26
Պոլսահայ երգչուհի Սիբիլն ու Անդրե Սիմոնյանն անակնկալ են պատրաստել
Պոլսահայ երգչուհի Սիբիլն այս օրերին Հայաստանում է գտնվում: Այցի պատճառը մարտի 25-ին տեղի ունեցած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցությունն էր: Սակայն այս այցելությունը մեկ այլ պտուղ ևս տվեց. Սիբիլն ու «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր և առաջնորդ Անդրե Սիմոնյանը նոր տեսահոլովակ նկարահանեցին, որի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում: «Քեզ եմ երգելու». այսպես է կոչվում Սիբիլի և Անդրեի նոր աշխատանքը:
«Նոր երգ ձայնագրեցինք ու տեսահոլովակ նկարահանեցինք, որի պրեմիերան հավանաբար մեկ ամսից կլինի: Ես երկու օրից մեկնում եմ, չգիտեմ՝ կկարողանա՞մ պրեմիերայի ժամանակ այստեղ լինել, թե՞ ոչ: Տեսահոլովակի մասին չեմ ցանկանում շատ մանրամասներ ասել, միայն կվստահեցնեմ, որ հրաշալի աշխատանք է կատարվել: Սա հայրենադարձության կոչ է, որը կատարում ենք երկու սփյուռքահայերով՝ ես և Անդրե Սիմոնյանը», - նորությունն առաջինն Aysor.am-ին հայտնեց Սիբիլը: