19/04/2017 18:35
Եվրահանձնաժողով. Brexit-ի շուրջ բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններն սկսվելու են հունիս ամսվա ընաթացքում, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, փոխանցում է РИА Новости-ն:
«Բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում», - ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Brexit-ի շուրջ բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: