19/04/2017 09:27
Սեյրան Օհանյանը մեծ թիմ ունի. գուցե հիմնի սեփական կուսակցություն. «Ժամանակ»
Սեյրան Օհանյանը մեծ թիմ ունի. գուցե հիմնի սեփական կուսակցություն. «Ժամանակ»Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն առաջիկայում, հնարավոր է, սեփական կուսակցությունը հիմնի։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Օհանյանն այդ մասին մտածել է, և նրան դրանում համոզել են դեռ նախընտրական շրջանում։ Թերթի տեղեկություններով՝ Օհանյանը մեծ թիմ ունի՝ զինվորականներ, նույնիսկ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք այս շրջանում Օհանյանի կողքին ակտիվ կանգնած չեն եղել այն պատճառով, որ Սեյրան Օհանյանը որոշել է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին և Վարդան Օսկանյանին։
«Օհանյանին իր կողմնակիցները մեկ անգամ չէ, որ համոզել են միայնակ մասնակցել ընտրություններին, բայց նախընտրական թոհուբոհը, Վիկտոր Դալլաքյանի հետ ունեցած պայմանավորվածությունները, հետագայում նաև Օսկանյանի և Հովհաննիսյանի հետ քննարկումները Օհանյանին ստիպել են դաշինքով մասնակցել ընտրություններին։ Նախկին նախարարը մտածել է, թե ժամանակը չի բավարարի սեփական կուսակցությունը քարոզելու և իր թիմով ներկայանալու համար», - գրել է թերթը: