19/04/2017 18:44
«Լիվերպուլը» պատրաստ է 20 մլն ֆունտ վճարել Ջո Հարթի համար
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը, որին վարձակալել է «Տորինոն», ամռանը կարող է անգլիական մեկ այլ ակումբ տեղափոխվել, The Sun-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» մտադիր է գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, փոխանցում է Championat.com-ը:
Դեռ հունվարին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ մերսիսայդցիները բանակցություններ են սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց ֆինանսական մանրամասները չէին հաղորդվում: Աղբյուրի փոխանցմամբ, «Լիվերպուլը» ստիպված կլինի Անգլիայի հավաքականի դարպասապահի համար նվազագույնը 20 մլն ֆունտ ներդնել, և ղեկավարությունը պատրաստ է վճարել այդ գումարները:
«Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա դարպասապահի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը, բայց ակումբի մարզչական շտաբը Հարթի հետ հույսեր չի կապում: