19/04/2017 15:50
Զախարովա. ԼՂ հարցով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հնարավորություն գոյություն ունի
ԼՂ-ի կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռ չկան: Այս մասին Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով Ձեր կողմից հիշատակված կապը հնարավոր է: Դեռևս հստակ նախանշումներ չկան, որպեսզի տեղեկություն տրամադրեմ, սակայն հնարավորությունը գոյություն ունի», - ասել է Զախարովան, պատասխանելով ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին: