19/04/2017 16:19
Մեդվեդևը խոստացել է, որ 2017 թվականին հարկերը չեն բարձրանա
ՌԴ իշխանություններն ընթացիկ տարում չեն բարձրացնի հարկերը, Պետդումայում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մի քանի տարի առաջ հարկային համակարգի կայունության վերաբերյալ որոշում էր ընդունվել։ Դրա համար էլ այս տարի ևս չենք պլանավորում բարձրացնել հարկերը։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ այս հարցում աջակցել մեզ», - ասել է նա։
Կառավարությանը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը հանձնարարված է 2019-ի և հաջորդող տարիների համար հարկային համակարգի առանցքային առաջարկներ ներկայացնել։