19/04/2017 16:56
Մյուլեր. Չափազանց դժվար է հաղթել, երբ 10 հոգով խաղում ես 14-ի դեմ
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է «Ռեալից» կրած պարտությունը (2:4) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, փոխանցում է Sports.ru-ն:
«Մենք հիանալի խաղ չցուցադրեցինք, բայց դաշտում տղամարդկանց պես էինք գործում: Կարելի է միայն տեսնել՝ ինչպես զարգացավ խաղը: Չափազանց բարդ է հաղթել, երբ դուք 10 հոգով խաղում եք 14-ի դեմ:
«Ռեալի» երկրորդ գոլը կաննոներից դուրս էր, և մրցավարն ամեն ինչ տեսավ: Դա սպանեց մեզ: Մենք հիանալի մարզավիճակում էինք, երբ հավասարեցրինք հաշիվը և դաշտում դեռ 11 խաղացող կար:
Բայց այդ ժամանակ մրցավարներն ամեն ինձ իրենց ձեռքը վերցրին: Վիդալը, հնարավոր է, արժանի էր ավելի վաղ հեռացման, բայց հաստատ ոչ այն իրավիճակում, որում նա երկրորդ դեղին քարտը ստացավ», - ասել է Մյուլերը: