19/04/2017 11:26
Թրամփը հանձնարարել է ստուգել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պարզել, արդյո՞ք ԱՄՆ-ի շահերից է բխում միջուկային ծրագրի շրջանակում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկումը, հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է РИА Новости-ն:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին ուղղված նամակում Թիլերսոնը նշել է, որ ապրիլի 18-ի դրությամբ Իրանը հետևում է համաձայնություններով սահմանված իր պարտավորություններին:
«Ամեն դեպքում պետքարտուղարը մտահոգություն է հայտնում Իրանի դերի շուրջ՝ որպես ահաբեկչության հովանավոր երկրի ու Կոնգրեսին տեղեկացնում նախագահի հանձնարարականով աշխատանքի մասին՝ գնահատելու համար, արդյո՞ք պատժամիջոցների հետագա չեղարկումը համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրությունում: