19/04/2017 09:10
Ֆրանսիայի նախագահի թեկնածու. 1921 թվականին Ստալինը կամայականորեն անջատել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից
Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող և ֆավորիտ համարվող թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ապրիլի 18-ին պատասխանել է Nouvelles d’Arménie լրատվական կայքի հարցերին՝ անդրադառնալով այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Հարցին՝ աջակցո՞ւմ է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, Ֆ.Ֆիյոնը պատասխանել է.
«2016 թվականի ապրիլին, վեց օր շարունակ Հարավային Կովկասը կրկին բռնկվեց: Օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից, Ադրբեջանը փորձեց ուժով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը: Այդ մահաբեր հարձակումը ավարտվեց փխրուն հրադադարով:
Այսօր մեր ֆրանսահայ համաքաղաքացիները անհանգիստ են, և ես նույնպես, որովհետև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը վառոդով տակառ է: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Ստալինի պատճառով է, որը 1921 թվականին կամայականորեն անջատել է այն Հայաստանից հօգուտ Ադրբեջանի: Այժմ չկա այլ ընտրություն, քան ՄԱԿ-ի միջոցով գտնել խաղաղ և երկարատև լուծում»: