20/04/2017 09:32
Արման Սահակյանը կգործուղվի ԱԺ. Վարչապետն այլևս չի ցանկանում նրան տեսել գործադիրում. «Ժողովուրդ»
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի գործադիրում, և նրան կգործուղեն խորհրդարան:
Ինչպես պնդել են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ կերպ չի ցանկանում Արման Սահակյանին գործադիրում տեսնել, քանի որ դժգոհ է նրա աշխատանքից, ավելին, այդ մասին նա մի քանի անգամ արտահայտվել է ՀՀԿ ներսում:
Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Սահակյանից, սակայն նա համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: