20/04/2017 14:46
«Չելսիի» հարձակվող Կոստային Չինաստանում առաջարկում են տարեկան 34 մլն ֆունտ
Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան ամռանը կարող է հեռանալ անգլիական ակումբից, փոխանցում է Gazeta.ru-ն:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են չինական ակումբներ, որոնք պատրաստ են նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Չինական ակումբներից մեկն արդեն Կոստային առաջարկել է տարեկան 34 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ: