20/04/2017 13:44
ՌԴ-ն ու Չինաստանը մինչև 2020 թվական առևտրաշրջանառությունը կհասցնեն 200 մլրդ դոլարի
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պոպովը հայտարարել է, որ ռուսական կառավարությունը և Չինաստանի իշխանությունները մտադիր են մինչև 2020 թվական առևտրաշրջանառությունը հասցնել 200 մլրդ դոլարի, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մեր աշխատանքում առանցքային ուղղություն տեսնում ենք մինչև 2020 թվականը ապրանքաշրջանառությունը 200 մլրդ դոլարի հասցնելու պայմանների ստեղծումը», - ասել է Պոպովը։