20/04/2017 10:58
Բացառիկ հնարավորություններ են ստեղծվել է Արցախի հյուսիսային շրջաններում շահավետ բիզնես ծավալելու համար. Տիգրան Աբրահամյան
Չնայած այն հանգամանքին, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել (ըստ էության դրանք ավարտական փուլում են), այս տարի այդ ճանապարհով մարդկանց շարժը տեսանելի մեծացել է, Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, նպաստող հանգամանք է նաև այն, որ ճանապարհի հարակից հատվածում է Դադիվանքը, այդ ճանապարհը հարմար է նաև Գանձասար այցելելու համար:
«Դեռևս պասիվություն է նկատվում նմանատիպ ճանապարհներին հատուկ ենթակառուցվածքների մասով՝ ռեստորաններ, գազալցակայաններ, հյուրատներ, որոնք կարող են բավականին շահավետ բիզնես դառնալ: Հուսով եմ՝ գործարարները առաջիկայում առավել ակտիվ կլինեն, որովհետև նրանցից ակնկալիքը լոկ բերագործություն չէ, բացառիկ հնարավորություններ են ստեղծվել է Արցախի հյուսիսային շրջաններում ևս շահավետ բիզնես ծավալելու համար», - գրել է Տ.Աբրահամյանը: