21/04/2017 09:28
Վարչապետը պետական շենքերի գնորդներ է փնտրում՝ լցնելու պետական գանձարանը. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, կառավարությունն ակտիվ փնտրտուքների մեջ է, վարչապետ Կարեն Կարապետյանը գնորդներ է փնտրում՝ պետական մի շարք շենքեր, այդ թվում՝ ԳԱԱ նախագահության շենքը մասնավորեցնելու համար:
«Միաժամանակ, շարունակում է օրակարգում մնալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի հարցը: ԳԱԱ շենքի հետ կապված իրավական ընթացակարգ դեռևս չի սկսվել, չկան համապատասխան որոշումների նախագծեր, անգամ այս ամենը լայն քննարկման առարկա դեռ չի դարձել զուտ մեկ պատճառով, դեռևս չկա գնորդը և երբ այն հայտնվի, մի քանի օրում կլուծվեն նաև փաստաթղթային խնդիրները: Այս մենի նպատակը մեկն է՝ հնարավորինս շատ գումար բերել բյուջե, քանի որ տնտեսության հաշվին պետական գանձարանը լցնելը գնալով դժվարանում է», - նշել է թերթը: