21/04/2017 09:25
Գեներալ Մանվելի որդին Արմավիրի մարզպետի ամենահավանական թեկնածուն է. «Ժամանակ»
Արմավիրի մարզպետի ամենահավանական թեկնածուն մնում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Խորհրդարանական ընտրություններում պարտված Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի համար աշխատած Աշոտ Ղահրամանյանը պետք է հեռանա։ Նա մարզը ղեկավարում է 2006 թվականից ի վեր և պաշտոնավարում է արդեն շատ վաղուց։ Եթե հնարավոր լինի արժանի փոխարինող գտնել Էջմիածնում, ուրեմն, հենց Կարենն էլ կդառնա մարզպետ», - հավելել է թերթը: