21/04/2017 12:24
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն նվազել են 0.34 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.27 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները աճել են 0.11 տոկոսով և հասել 53.05 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: