21/04/2017 09:49
Հերմինե Նաղդալյանը Վրաստանում ՀՀ դեսպան կնշանակվի. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ պատգամավորական դինաստիայի կարկառուն ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանին իշխանությունները ցանկանում են տեսնել Վրաստանի դեսպանի պաշտոնում՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի փոխարեն:
«Բանն այն է, որ ՀՀԿ-ական տիկնոջը այլևս չեն նշանակելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում, իսկ նա էլ չի ցանկանում շարքային պատգամավոր լինել և դեսպանի պաշտոնը պատվավոր կենսաթոշակի ուղարկելու ամենահարմար տարբերակն է համարվել», - գրել է թերթը: