21/04/2017 11:22
Մենք բավարարված չենք հրադադարի խախտումների վերաբերյալ միջազգային արձագանքով. Վիգեն Սարգսյան
Այս պահին սահմանային վիճակը հանգիստ է, առանձնահատուկ լարում չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս գիշեր Բաղանիս- Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կրակոցներին՝ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այս պահին իրավիճակը հանգիստ է: Առավոտյան զեկույցի համաձայն՝ առանձնահատուկ լարում չկա: Ցավոք սրտի, այդ դեպքերը պարբերական են, պատասխանն էլ է դրա պարբերական: Չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի համար հիմք պետք է լինի զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը: Յուրաքանչյուր խախտում պետք է ստանա իր արձագանքը միջազգային հանրության, համանախագահների կողմից», - ասաց Վիգան Սարգսյանն` ավելացնելով.
«Մենք այս պահի վիճակով բավարարված չենք խախտումներին նման արձագանքով, բայց ասել, որ այս գիշեր եղել է հատուկ լարում, սխալ է, որովհետև վերջին մի քանի շաբաթը հարաբերական հանգիստ վիճակ է»: