21/04/2017 12:28
Առևտրականները կառավարությունից պահանջում են ազատել իրենց հարկերից. (Լուսանկարներ, տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել «Փեթակ», «Ֆիրդուսի», «Առինջ մոլ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները: Նրանք բողոքում են հարկային բեռից, մասնավորապես, պահանջում են ազատել իրենց հարկերից:
Առևտրականները նաև պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը առաջարկեց առևտրի կենտրոնների աշխատակիցներին գնալ ՊԵԿ, սակայն նրանք հրաժարվեցին:
Որպես բողոքի նշան' ակցիայի մասնակիցները որոշեցին քայլերթ անել Հանրապետության հրապարակում: