21/04/2017 17:24
«Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդես
Ապրիլի 25-ին, ժ. 18:30 Ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդես:
Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։
Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 27-ը: