22/04/2017 10:22
Գյումրիից Մոսկվա ամենաէժան ավիատոմսերը «Պոբեդան» առաջարկում է 30 հազար դրամից սկսած. «Ժողովուրդ»
Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան՝ 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տևեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի 2-րդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար դրամից սկսած: Իսկ Երևանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը 35 հազար դրամով:
Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսկվա մեկնելու համար 40 հազարից էժան չի ճարվում: Այսինքն՝ մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, և շոուբիզնեսի տրամադրությամբ շոուն առաջ մղվեց՝ բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով: